Ընկերության մասին
«Գեոտեստ» ՍՊԸ–ն հիմնադրվել է 2007 թվականին։
Իր հիմնադրման օրվանից այն մշտապես ընդլայնում է իր գործունեությունը ինչպես ինժեներական հետազոտությունների, այնպես էլ համալիր երկրաֆիզիկական հետազոտությունների ոլորտում։
Ներկայումս ԳԵՈՏԵՍՏ ՍՊԸ–ն առաջատարներից է ինժեներական, կառուցվածքային եւ հանքային երկրաֆիզիկական հետազոտությունների ոլորտում։
Ընկերության աշխատանքում շեշտը դրվում է բարձր տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի վրա հիմնված ռազմավարությանը։
Ընկերության գործունեության ընթացքում մենք ձևավորել ենք լուրջ նյութական հիմքեր՝ նորագույն սարքավորումներ, որոնք թույլ են տալիս լուծել բարդ խնդիրներ՝ օգտագործելով տարբեր մեթոդներ՝ հիմնված գործընկերների պահանջներից։ Ունենք պատասխանատու, նվիրված եւ արդյունքին միտված մասնագետների թիմ, որը ցանկացած նախագծի խնդիրներն ու դժվարությունները վերածում է մեր հաճախորդների համար զարգացման նոր հնարավորությունների։
Երկրաֆիզիկական աշխատանքներ
- Կառուցվածքային երկրաֆիզիկա։
- Ինժեներական երկրաֆիզիկա։
- Ստորգետնյա ջրերի որոնում և հետախուզում։
- Օգտակար հանածոների որոնում և հետախուզում։
- Խոշոր բնակավայրերի և առանձնապես կարևոր օբյեկտների տարածքների սեյսմիկ վտանգի գնահատում։
- Բարձրահարկ շենքերի շինհրապարակների սեյսմիկ վտանգի գնահատում։
Լանջի կայունության գնահատում
- Սողանքային մարմինների կառուցվածքային ուսումնասիրություն։
- Սողքի հարթության որոշում:
- Ստորգետնյա ջրերի տեղադրման խորության որոշում։
- Ինժեներաերկրաբանական եռաչափ մոդելների կառուցում։
- Լանջի և շեպի կայունության գնահատում ստատիկ և դինամիկ ազդեցությունների ժամանակ։